23/09/2009 14:54
Գաբրիել Սարգսյանի անընդմեջ երկրորդ հաղթանակը
10 շախմատիստների մասնակցությամբ բելգիական Անտվերպենում շրջանաձև կարգով ընթացող շախմատային մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց Դեյվիդ Հոուելին և կտրուկ բարելավեց իր մրցաշարային վիճակը: Այժմ նա իր ակտիվում 4 միավոր ունի և Աննա Մուզիչուկի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Առաջատարը` Էմիլ Սուտովսկին, ով հաշվետու տուրում առավելության հասավ Յան Թիմանի նկատմամբ, վաստակել է 4 միավոր: Բարթ Միխելսի հետ ոչ-ոքի արդյունք արձանագրած Էթյեն Բակրոն 3,5 միավորով հաստատվել է 2-րդ հորիզոնականում: Անտուանետա Ստեֆանովան, Բարթոշ Սոչկոն և Քրիշնան Սաշիկիրանը 2,5-ական միավորով ընթանում են 5-7-րդ տեղերում: Նրանց հաջորդում են Բարթ Միխելսը (2 միավոր), Յան Թիմանը (1,5) և Դեյվիդ Հաուելը (0,5):