24/09/2009 17:23
«Մեր արտադրողները պատրաստ են մրցակցությանը»
Այսօր Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հանդիպեց լրագրողներին` պարզաբանելու խաղողի մթերումների հետ կապված խնդիրները: Նախարարաը ներկայացրեց այն բոլոր համալիր միջոցառումները, որոնք անց են կացվում խաղողի մթերումը ժամանակին, կանոնավոր և հաստատագրված գնով կազմակերպելու համար:
Լրագրողները մասնավոր օրինակներ բերեցին, ըստ որոնց որոշ գյուղական համայնքներում խաղող արտադրողները լուրջ խնդիրների հետ են բախվում, օրինակ` Մասիսի տարածքի Անդրանիկավան գյուղում ողջ տարին ոռոգման ջրի բացակայություն է:
«Ճիշտն ասած` ես ոռոգման ջրի մանրամսաների մեջ չեմ խորացել, քանի որ դա մեր սպասարկման ոլորտը չէ: Բայց իմ ինֆորմացիայով չկա մի գյուղ, որ ոռոգման ջրի պրոբլեմ ունեցած լինի, իսկ եթե կա որևէ կոնկրետ համայնքում, խնդրեմ, կարող եք գալ, այդ հարցը միասին բարձրացնենք»,- առաջարկեց նախարարը և հավելեց, որ կարող են դիմել Ջրային կոմիտեին` նման հարցերի պատասխանը ստանալու համար:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանի բացումից հետո թուրքական էժան ապրաքները կողո՞ղ են հեղեղել հայկական շուկան, նախարարը ասաց. «Այդտեղ մտահոգիչ ոչինչ չեմ տեսնում: Մրցակցություն է լինելու և մեր արտադրողները պատրաստ են այդ մրցակցությանը»: