24/09/2009 15:28
Սահմանի բացումը դրական ազդեցություն կարող է ունենալ
«Հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար»,- այսպիսի կարծիք այսօր հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա նշեց, որ տնտեսական դաշտի համար ամենամեծ նշանակությունն ունի ազատության աստիճանների բարձր լինելը:
«Մի մոռացեք նաև, որ Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, և որ այսքան վախենում են դեմփինգային գնային քաղաքականությունից` նա նաև պատասխանատու է ԱՀԿ առջև», - ասաց Ա. Շահնազարյանը:
Ա. Շահնազարյանի խոսքով, ապրանքների գները որոշակի առումով նաև կիջնեն, մոնոպոլ կարգավիճակ չի լինի: Նշելով, որ միևնույն է հիմա Թուրքիայի նույն ապրանքները Վրաստանով գալիս են մեր երկիր, նա շեշտեց, որ սահմանների բացման դեպքում կխթանվի արտահանումը:
«Առևտրական բալանսի կարգավորման միտումով դրական եմ գնահատում: Տնտեսական դաշտում ազատականացումը կբերի ավելի ակտիվացման», - կարծիք հայտնեց ՏՄՊՀ նախագահը: