24/09/2009 13:21
Վարուժան Հակոբյանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը
«Spice Cup» միջազգային շախմատային մրցաշարի 4-րդ տուրում ամերիկահայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը պարտվեց Համմերին և այժմ 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մյուս երկու` Կուզուբով-Անդրեյկին և Սո-Մամեդով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից երեք շախմատիստներ` Անդրեյկինը, Կուզուբովը և Համմերը, ովքեր վաստակել են 2,5 միավոր: Մամեդովն իր ակտիվում 2 միավոր ունի, իսկ Սոն` 1,5: