25/09/2009 14:44
«Օրանժ Արմենիա»-ն մինչև տարեվերջ կմատուցի ծառայություններ
Բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն (Orange Armenia) իր ծառայությունները հայաստանյան շուկայում կսկսի մատուցել այս տարեվերջից: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Առավել ստույգ ժամանակացույց «Օրանժ Արմենիա»-ում դժվարացան նշել, սակայն հայտնեցին, որ ընկերությունը գործունեության հենց սկզբից կծածկի հանրապետության ողջ տարածքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում բջջային 3-րդ օպերատորի գործունեության համար 2008թ. ամռանը հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց ֆրանսիական «France Telecom» ընկերությունը`( բրենդը` Orange), որը 51.5 մլն եվրոյի հայտ էր ներակայացրել GSM կապի լիցենզիա ստանալու համար:
«Օրանժ Արմենիա»-ն 100%-ով հանդիսանում է «France Telecom»-ի դուստր ձեռնարկությունը: