25/09/2009 11:37
Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը կպայքարեն ուղեգրի համար
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն նաև հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցները «նոկաուտ» համակարգով, գավաթից բացի, կվիճարկեն նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: