25/09/2009 12:36
Աղվան Մկրտչյանը որակազրկվել է մեկ տարով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է նաև «Միկա»-«Գանձասար» խաղում տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ խաղային դրվագում «Գանձասարի» ֆուտբոլիստ Արտաշես Անտոնյանի ոտքը կոտրվել էր միկացի Աղվան Մկրտչյանի հետ բախման արդյունքում:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն, ինչպես տեղեկացնում են այդ գերատեսչության մամուլի քարտուղարությունից, գնահատելով իրավիճակը, արձանագրել է, որ Աղվան Մկրտչյանը միտումնավոր է հարվածել մրցակցին, կոտրել է նրա ոտքը և մրցավարի կողմից հեռացվել է խաղադաշտից: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` Աղվան Մկրտչյանը որակազրկվել է մինչև 2010 թ. սեպտեմբերի 24-ը, իսկ «Միկա» ակումբը տուգանվել է 250 հազար դրամով: