25/09/2009 13:40
Զեկույցում Հայաստանը ներկայացված է 2 պատմություններով
«Ես չեմ ուսումնասիրել, թե նրանք իսկապես խուսափում էին հարկերից, կամ ինչպիսի օրինազանցություններ էին գործել, իմ հիմնական խնդիրն էր ուսումնասիրել, թե ինչ է կատարվում, երբ որևէ ընկերություն սկսում է այնպիսի քայլերի գնալ, որոնք դեմ են իշխանությունների կամքին, և սկսում են հալածանքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանը:
Տեղեկացնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը օրերս հրապարկել է 2009 թ-ի զեկույցը, որի թեման էր «Կոռուպցիան և մասնավոր հատվածը»: Այս զեկույցում, ի թիվս 45 պետությունների, ներկայացված է նաև Հայաստանը:
«Համաշխարհային հակակոռուպցիոն շարժման ուսումնասիրություններից մեկն է, որն ավելի վերլուծական է` չկան համեմատություններ և թվեր: Յուրաքանչյուր երկիր կամավոր կերպով ներկայացնում է տվյալ տարում ընտրված թեմային համահունչ իր պետությունում տիրող վիճակը», - մանրամասնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Ամալյա Կոստանյանը:
Նշենք, որ զեկույցը կազմված է երեք հիմնական մասից: Առաջին մասն ընդգրկում է տվյալ թեմային վերաբող հոդվածներ, հետազոտություններ: Երկրորդ մասում ազգային զեկույցներն են, որոնք արվում են կամավոր հիմունքով այն երկրների կողմից, որոնք ցանկանում են: Այն ներառում է տվյալ երկրում տեղի ունեցած պատմություններ: Երրորդում` թեմային վերաբերող ակադեմիական հետազոտություններն են, որը ներառում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ուսումնասիրությունները և այն հետազոտությունները, որոնք կազմակերպություները հետաքրքիր է համարում և որոնք կարող են կապված չլիներ տվյալ տարվա թեմայի հետ:
Վ. Հոգտանյանը հայտնեց, որ այս զեկույցը ներառում է 2007 թ-ի հունիսի 1-ից 2008 թ-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված և ավարտված իրադարձություններ: Նա նշեց, որ Հայաստանը ներկայացրել է երկու պատմույթուն` «Ռոյալ Արմենիա» ընկերության և «Գալա» հեռուսատատեսության դատական գործերը:
Կազմակերպության գործադիր տնօրենի խոքերով` ինքն իր զեկույցում շեշտը դրել է նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես «ընկերություները կարող է հանգիստ խախտումներ կատարել, քանի դեռ չի ընդդիմանում իշխանությունների քաղաքականությանը»: Նա նշեց, որ անդրադարձել է նաև Հայաստանում «քաղաքականության և բիզներիս սերտաճմանը»: