28/09/2009 12:43
Վ.Մելիքյան. «Մենք երջանիկ ենք աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը»
Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) մագիստրատուրայի 55 և բակալավրիատի 74 շրջանավարտները հաջողությամբ ավարտել են իրենց ուսումը և պատրաստ են անցնել մասնագիտական աշխատանքի:
«Հայաստանում բարձր տեխնոլոգիաները ազգային տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց հետո ճարտարագիտական մասնագիտություններով որակյալ կրթության ապահովումը դարձավ գերակա խնդիր: Այս խնդրից ելնելով Սինոփսիսը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ 2004թ.-ին և Երևանի պետական համալսարանի հետ 2005թ.-ին համատեղ ստեղծել է միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտական կրթության ուսումնական կենտրոններ: Սինոփսիսի Կրթական ծրագրի նպատակն է որակյալ մասնագետներ պատրաստել գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտներում` հնարավորություն տալով նրանց արագորեն մտնել աշխատաշուկա ավարտելուց հետո: Ավելի քան 400 ուսանող է ավարտել ՍԱՈՒԴ-ը, և նրանցից շատերն այժմ աշխատում են Սինոփսիս Արմենիայում կամ այլ բարձր տեխնոլոգիաների տեղական ընկերություններում, ինչպիսիք են Վիրաժ Լոջիքը, Մենթոր Գրաֆիքսը և LTX-Քրեդենսը»,- ասված է հայտարարության մեջ, որը տրամադրել է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն:
Երկարատև նվիրված աշխատանքն ավարտելուց հետո այսօրվա շրջանավարտները համապատասխանում են ճարտարագիտության ոլորտում բարձրագույն միջազգային չափանիշներին և հնարավորություն ունեն արագորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության սրընթաց զարգացող աշխարհին:
Ավարտական հանդիսավոր արարարողության ընթացքում Սինոփսիսի նախագահ և գործադիր տնօրեն Չի Ֆուն Չանը շրջանավարտներին շնորհել է ավարտական վկայականներ:
«Մենք երջանիկ ենք աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը և տրամադրելու գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մասնագիտացված կրթություն` պատրաստելով ուսանողներին էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ( EDA) ոլորտում հետագա կարիերայի համար»,- նշել է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտի տնօրեն, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆ. Վազգեն Մելիքյանը: