28/09/2009 11:16
Հայաստան-Իսպանիա խաղի տոմսերի գինը նվազել է
Հոկտեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին տեղի կունենա 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսպանիա հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, չնայած այն հանգամանքին, որ մեր ընտրանու հյուրը Եվրոպայի չեմպիոնն է, այնուամենայնիվ, համեմատաբար ցածր գներ է սահմանել տոմսերի համար: Հարավային և հյոսիսային տրիբունաների մեկ տոմսի արժեքը 3000 դրամ է, արևելյան տրիբունայինը` 5000: Արևմտյան տրիբունայից խաղին հետևելու համար յուրաքանչյուր տոմսի համար պետք է վճարել 7000 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Թուրքիայի ազգային հավաքականի հետ հանդիպման մեկ տոմսի արժեքն արևմտյան տրիբունայում արժեր 10000 դրամ, չնայած որ խաղը տեղի էր ունենալու «Հրազդան» մարզադաշտում, որտեղ տեղերի քանակը շատ ավելի մեծ է: