28/09/2009 13:14
Սասուն Ղամբարյանը զիջեց ապագա չեմպիոնին
Դանիական Հերնինգում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ասպարեզ են մտել նաև մինչև 66 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչ Սասուն Ղամբարյանը բավական հաջող մեկնարկեց` առավելության հասնելով իրաքցի Բաշար Ալի Մոհամմեդի նկատմամբ (3:0), իսկ այնուհետև պայքարից դուրս թողնելով մոլդովացի Վլադիմիր Զապորոժանին (13:7): 1/8 եզրափակչում հայ ըմբշամարտիկի մրցակիցն ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովն էր: Ցավոք, Սասունին չհաջողվեց հաղթահարել այս փուլի արգելքը: Նա 1:6 հաշվով զիջեց իր մրցակցին, ով վերջնարդյունքում այս քաշային կարգում նվաճեց հաղթողի կոչումը` արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Բրոնզե մեդալի համար պայքարում Սասուն Ղամբարյանն իր օգտին գրանցեց նախնական գոտեմարտերը, սակայն վճռորոշ մարտում, ցավոք, 0:3 հաշվով պարտվեց կուբացի Պեդրո Մուլեն Իսաակին: