29/09/2009 12:18
Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Բաիրա Կովանովայի հետ
Սեպտեմբերի 27-ին Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարը, որին մասնակցում են Լիլիթ Մկրտչյանը, Նանա Ձագնիձեն, Մարի Սեբագը, Ժաո Քսյուն, Ժու Չենը, Քսյու Յուհուան, Շեն Յանը, Բաթհույագ Մոնղոնթուլը, Մարթա Ֆիերոն, Բեթուլ Յիլդիզը, Բաիրա Կովանովան և Յու Վենյունը:
Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանն սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Բաիրա Կովանովայի հետ: Նույնպիսի արդյունք է արձանագրվել նաև Քսյու Յուհուա-Ժաո Քսյու և Մարթա Ֆիերո-Ժու Չեն պարտիաներում: Մյուս երեք հանդիպումներում արդյունավետ ելք է գրանցվել, և բոլորում էլ հաջողության են հասել սպիտակներով հանդես եկած շախմատիստուհիները: Շեն Յանը պարտության է մատնել Մարի Սեբագին, Բաթհույագ Մոնղոնթուլը` Բեթուլ Յիլդիզին, Նանա Ձագնիձեն` Յու Վենյունին:
2-րդ տուր 29.09.09
Ժաո Քսյու-Յու Վենյուն
Բեթուլ Յիլդիզ-Նանա Ձագնիձե
Ժու Չեն-Բաթհույագ Մոնղոնթուլ
Բաիրա Կովանովա-Մարթա Ֆիերո
Մարի Սեբագ-Լիլիթ Մկրտչյան
Քսյու Յուհուա-Շեն Յան