29/09/2009 15:04
Հայտնի դարձան Թուրքիա-Հայաստան հանդիպումների մրցավարները
2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը` Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրան կօգնեն Հենրիկ Անդրենը և Ստեֆան Վիտբերգը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Մարտին Ինգվարսոնը:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 23:00-ին:
Հայտնի դարձավ նաև Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավար է նշանակվել Ալեքսանդրու Դեակոնուն, նրան կօգնեն Էդուարդ Դումտիտրեսկուն ու Սեբաստիան Գեորգեն, 4-րդ պաշտոնյան է Սեբաստիան Կոլտեսկուն: Այս մասին հաղորդում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Էսկիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում, ժամը 21:00-ին: