30/09/2009 10:27
Վետերանները կանաչ խաղադաշտը չեն մոռանում
Հոկտեմբերի 2-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի և Վրաստանի վետերան ֆուտբոլիստների հավաքականները: Ընկերական այդ խաղն անցկացվելու է Հայաստանի վետերան ֆուտբոլիստների միության նախաձեռնությամբ: Մեր ընտրանու կազմում ասպարեզ դուրս կգան անցյալի հանրահայտ այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Ալյոշա Աբրահամյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Արմեն Սարգսյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Բաբկեն Մելիքյանը, Ռաֆայել Գալստյանը, Սերգեյ Հայրբաբամյանը, ինչպես նաև ֆուտբոլային ավելի ուշ սերնդի ներկայացուցիչներ Կարեն Դոխոյանը, Տիգրան Եսայանը, Երվանդ Կրբաշյանը, Արտաշես Ադամյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վահան Զեյնալյանը, Արմեն Մարտիրոսյանը: Թիմի մարզիչն է հանրապետության վաստակավոր մարզիչ Հովհաննես Աբրահամյանը:
Վրաստանի հավաքականի կազմում ընդգրկված են ԽՍՀՄ հավաքականի լեգենդներ Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան և այլոք: