01/10/2009 14:48
Արտյոմ Մելքոնյանը ջախջախեց ադրբեջանցուն
Անապայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1995-1996 թթ. ծնված բռնցքամարտիկները:
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայրցամաքային մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Չեխիան, Անգլիան, Էստոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Թուրքիան, Ուկրաինան և Ռուսաստանը: Դպրոցականների շրջանում այս Եվրոպայի առաջնությունն առաջինն է, և հենց այս մրցաշարում կփորձարկվեն երկու նոր քաշային կարգերը` մինչև 76 և 76+:
Այսպիսով` պատանի բռնցքամարտիկները մեդալների համար կպայքարեն 18 քաշային կարգերում` 38,5 կգ, 40 կգ, 41,5 կգ, 43 կգ, 44,5 կգ, 46 կգ, 48 կգ, 50 կգ, 52 կգ, 54 կգ, 56 կգ, 59 կգ, 62 կգ, 65 կգ, 68 կգ, 72 կգ, -76 կգ և 76+ կգ:
Հայաստանի պատանեկան թիմից առաջինն ասպարեզ մտավ 44,5 կգ քաշային կարգը ներկայացնող Ավետ Գրիգորյանը: Ցավոք, նա ձախողեց առաջին մենամարտը` 4:9 հաշվով զիջելով ռուսաստանցի Յաղուբ Նուրիևին: Իսկ ահա 43 կգ քաշային կարգում Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող կալինինգրադցի Արտյոմ Մելքոնյանը 14:0 հաշվով պարզապես ջախջախեց ադրբեջանցի Հուսեյն Նարիմանլիին: