02/10/2009 09:31
Մոսկվայում 19-ամյա ՀՀ քաղաքացի է սպանվել
Մոսկվայի հարավ-արևմուտքում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ինչպես Ինտերֆաքսին հայտնել են իրավապահ մարմիններից, 19-ամյա հայ երիտասարդի դին հայտնաբերվել է նախօրեին, 23:00-ի սահմաններում, Վվեդենսկու փողոցի 15 շենքի բակում:
«Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ մահվան պատճառ են հանդիսացել դանակի բազմաթիվ հարվածները», - հայտնել է աղբյուրը և հավելել, որ դեպքի ականատասների համաձայն` սպանությունը իրագործվել է մի խումբ երիտասարդների կողմից:
Աղբյուրը նաև հայտնել է, որ «զոհվածը Մոսկվայում գտնվել է ապօրինի: Հայաստանում նա հետախուզման մեջ է եղել` զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով»:
Իրավապահները չեն բացառում, որ սպանված երիտասարդը Մոսկվայում բնակվում էր բարեկամների մոտ: