02/10/2009 19:15
Աբդուլլահ Գյուլը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ նախագահին
Թրքալեզու պետությունների ղեկավարների հետ հանդիպման նպատակով Նախիջևան մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչպես տեղեկացնում է turtsia.ru-ն` հենվելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վրա, Էսենբոգի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հույս ունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կժամանի Թուրքիա` երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև Բուրսայում կայանալիք աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը հետևելու համար:
«Հույս ունեմ, որ Հայաստանի նախագահը կգա` դիտելու Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Ֆուտբոլը մեծահոգի խաղ է: Անձամբ ես, ուղևորվելով Երևան, Հայաստանի պաշտոնական դեմքերին որևէ նախապայման չներկայացրեցի»,- հայտարարել է Գյուլը` ավելացնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արդեն պաշտոնական հրավեր է ուղարկել: