02/10/2009 11:50
Էլինա Դանիելյանը կզբաղեցնի առաջին խաղատախտակը
Aysor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի «Միկա» ակումբը տղամարդկանց և կանանց թիմերով մասնակցելու է Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում հոկտեմբերի 3-10-ը տեղի ունենալիք «Եվրագավաթ-2009»-ին: Տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, իսկ կանանց թիմում` Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնովալին, Նինո Խուրցիձեն և Լիլիթ Գալոյանը:
Այժմ ներկայացնում ենք կանանց մրցաշարի ութ ուժեղագույն (ըստ միջին վարկանիշերի) թիմերի կազմերը (առաջին չորս խաղատախտակներ):
«Մոնտե Կառլո» (Մոնակո)- Կոներու, Կոստենյուկ, Կրամլինգ, Սոչկո:
«Սպարտակ» (Ռուսաստան)- Տ. Կոսինցևա, Ստեֆանովա, Ն. Կոսինցևա, Լահնո:
«Սամայա» (Վրաստան)- Չիբուրդանիձե, Ջավախիշվիլի, Լոմինեիշվիլի, Խուխաշվիլի:
«Էկոնոմիստ» (Ռուսաստան)- Կուրսովա, Մուզիչուկ, Իլյուշինա, Ուշենինա:
«Տելեկոմ» (Չեռնոգորիա)- Չմիլիտե, Մարիչ, Հոան, Կովալևսկայա:
«Պոլիտեխնիցա» (Ռումինիա)- Արախամիա-Գրանտ, Դեմբո, Պեպտան, Պաուլետ:
«Միկա» (Հայաստան)- Դանիելյան, Դրոնավալի, Խուրցիձե, Գալոյան:
«Բելգրադ» (Սերբիա)- Բոյկովիչ, Գապոնենկո, Վասիլևիչ, Ստոյանովիչ: