02/10/2009 15:54
Հայաստանի ըմբիշները կմասնակցեն Յակուտսկի մրցաշարին
Յակուտսկում կայանալիք Կորկինի հուշամրցաշարին կմասնակցեն 105 ըմբշամարտիկներ, որոնց թվում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է sakhalife.ru-ն: Ամենամեծը հենց Յակուտսկի պատվիրակությունն է, որը բաղկացած է 54 մարզիկից: Իսկ ահա Տաջիկստանը կներկայացնի միայն մեկ մարզիկի` Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Յուսուպ Աբդուսալիմովին:
Երկու օրվա ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Բելառուսի և Ադրբեջանի ըմբիշները ուժեղագույնի կոչումը կվիճարկեն 7 քաշային կարգերում:
Մրցաշարի հաղթողները և մրցանակակիրները, ինչպես նաև նրանց մարզիչները միմյանց միջև կբաժանեն 63 հազար դոլար կազմող մրցանակային հիմնադրամը: Ոսկե մեդալակիրները կպարգևատրվեն 3 հազարական, արծաթե մրցանակակիրները` 2 հազարական, բրոնզե մեդալակիրները` հազարական դոլարով: