05/10/2009 13:05
Հայ տղամարդիկ հաղթում են, կանայք` պարտվում
Հայկական «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը մեկնարկել են մակեդոնական Օհրիդ քաղաքում կազմակերպված «Եվրագավաթ-2009»-ում: Տղամարդկանց թիմը 4:2 հաշվով պարտության մատնեց «Բորգերհուդին»: Լևոն Արոնյանը առավելության հասավ Դոկի, Զավեն Անդրիասյանը` Վեդդեր Ռիչարդի, Տիգրան Պետրոսյանը` Նիետոյի նկատմամբ: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Վեմերի ու Վեդդեր Հենկի հետ, իսկ Արման Փաշիկյանը, ցավոք, պարտվեց Դի Հաանին:
Կանանց մրցաշարում «Միկայի» մեկնարկն ավարտվեց ջախջախիչ պարտությամբ: Ռուսաստանյան «Սպարտակ» թիմի շախմատիստուհիները հաղթեցին բոլոր պարտիաներում և առավելության հասան ընդհանուր 4:0 հաշվով: Տ. Կոսինցևան պարտության մատնեց Էլինա Դանիելյանին, Ստեֆանովան` Դրոնովալիին, Ն. Կոսինցևան` Խուրցիձեին, Լահնոն` Գալոյանին: