05/10/2009 13:33
Լիլիթ Մկրտչյանի անընդմեջ երկրորդ հաղթանակը
Չինական Նանկինում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը պարտության է մատնել Մարթա Ֆիերոյին` տոնելով անընդմեջ երկրորդ հաղթանակը: Այս հաջողության շնորհիվ հայ շախմատիստուհին զգալիորեն բարելավել է մրցաշարային վիճակը: Այժմ նա իր ակտիվում 3,5 միավոր ունի և 3-5-րդ տեղերն է բաժանում Քսյու Յուհուայի և Ժաո Քսյուի հետ: Ի դեպ, Յուհուան հաշվետու տուրում զիջել է Նանա Ձագնիձեին, իսկ Ժաո Քսյուն առավելության է հասել Ժու Չենի նկատմամբ:
Բաիրա Կովանովան, իր հերթին, պարտության է մատնել Բեթուլ Յիլդիզին, իսկ Մարի Սեբագը` Յու Վենյունին: Շեն Յան-Բաթհույագ Մոնղոնթուլ պարտիայում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով` Նանա Ձագնիձեն 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան 4 միավորով հաջորդում է Մարի Սեբագը: 3-ական միավորով 6-9-րդ տեղերն են բաժանում Բաթհույագ Մոնղոնթուլը, Յու Վենյունը, Ժու Չենը և Բաիրա Կովանովան: Շեն Յանն իր ակտիվում 2,5 միավոր ունի, իսկ Մարթա Ֆիերոն` 2: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է թրքուհի Բեթուլ Յիլդիզը, ով անցկացրած բոլոր պարտիաներում էլ պարտվել է:
7-րդ տուր 05.10.09
Մարթա Ֆիերո-Ժաո Քսյու
Բաթհույագ Մոնղոնթուլ-Լիլիթ Մկրտչյան
Նանա Ձագնիձե-Շեն Յան
Յու Վենյուն-Քսյու Յուհուա
Բեթուլ Յիլդիզ-Մարի Սեբագ
Ժու Չեն-Բաիրա Կովանովա