07/10/2009 11:44
Նեգրեդոն կժամանի Երևան
Արդեն տեղեկացրել ենք, որ վնասվածք ստացած Դավիդ Վիլյայի փոխարեն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով թիմ է հրավիրել «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:
«Սա իմ կյանքում ամենաերջանիկ օրն է,- Նեգրեդոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բոլորը չէ, որ հավաքականում խաղալու հնարավորություն են ստանում: Ցանկացած ֆուտբոլիստի համար հավաքական հրավերը կարիերայի կարևորագույն իրադարձությունն է»:
Ավելացնենք, որ իսպանացիներն արդեն տիրացել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին: