07/10/2009 12:07
«Մարզաշխարհը» ՀԱՕԿ-ի պաշտոնաթերթն է
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդակցության է հրավիրել ՀԱՕԿ-ի և նախարարության լրատվության պատասխանատուներին ու «Մարզաշխարհ» թերթի խմբագրակազմին: Նա ընդգծել է, որ թերթը կվերածվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնաթերթի: Թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ռոլանդ Շառոյանը նշել է ծրագրերի, ապագա անելիքների, մարզաշխարհի մարդկանց հետ համագործակցության կարևորությունը` ընդգծելով, որ անդրադառնալու են մեծ սպորտին, ՀՀ ազգային հավաքականների համար կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներին, հրապարակելու են անաչառ վերլուծական հոդվածներ, ակնարկներ և դիմանկարներ:
Գործընթացին կօժանդակեն ՀԱՕԿ-ի և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունները: