Տարածաշրջանը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների

08/10/2009 10:45

Տարածաշրջանը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների


Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը (EBRD), Ներդրումների եվրոպական բանկի (EIB) խումբը և Համաշխարհային բանկի խումբը երկուշաբթի օրը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին նախազգուշացրեցին ինքնահանգստացման դեմ` նկատի ունենալով տնտեսության վերականգնման ճանապարհին եղած լուրջ դժվարությունները: Այս մասին հայտնում են ՀԲ-ից:

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի Ստամբուլում վերջերս տեղի ունեցած հերթական ամենամյա հանդիպման ժամանակ EBRD նախագահ Թոմաս Միրոուն, EIB նախագահ Ֆիլիպ Մեյշտադտը և Համաշխարհային բանկի փոխնախագահ Ֆիլիպ լե Հ ուերոուն ասացին, որ աննախադեպ համաձայնեցված միջազգային գործողության շնորհիվ հնարավոր է դարձել կանխել համընդհանուր ճգնաժամը տարածաշրջանում:

Սակայն դեռևս շատ անելիքներ կան, և իրենց կազմակերպությունների անունից նրանք երաշխավորեցին, որ միջոցառումներ են վերսկսելու տարածաշրջանում զարգացման ընթացքի վերականգնմանն աջակցելու նպատակով:

Իրենց հայտարարությամբ, միջազգային ֆինանսական երեք կազմակերպություններն (ՄՖԿ) արդեն իսկ մշակել են «ՄՖԿ գործողությունների համատեղ ծրագիր» և մինչև 2009թ. սեպտեմբեր ամսվա վերջը պարտավորվել են ներդնել 16,3 մլրդ եվրո (12,4 մլրդ եվրո` արդեն ստորագրված) որպես ֆինանսական աջակցություն` ուղղված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանը: Սակայն դեռևս պետք է շարունակել Կենտրոնական և Արևելյան Եվրոպան ճգնաժամից դեպի վերականգնման շրջան դուրս բերելու աջակցման ջանքերը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բանկային համակարգերի և իրական հատվածի վարկավորման աջակցության համատեղ ծրագիրը, որը մեկնարկել է երեք ՄՖԿ-ների կողմից 2009թ. փետրվարի 27-ին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը նոր խորություն էր ձեռք բերում, նպատակաուղղված է`

1.աջակցելու բանկային համակարգի կայունությանն ու տնտեսության իրական հատվածի վարկավորմանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ճգնաժամից տուժած տարածաշրջանում` 24,5 մլրդ եվրո արժողությամբ ֆինանսական ծրագիր 2009-2010թթ. ընթացքում,

2.ստանձնելու խոշոր բանկային խմբերի ֆինանսական կարիքների համատեղ գնահատում իրականացնելու պարտավորություն և
3.արագորեն տրամադրելու աջակցություն համաձայնեցված ձևով` ըստ յուրաքանչյուր կազմակերպության աշխարհագրության և ծառայությունների ոլորտների:

Ֆինանսավորման գործընթացը լրացվելու է տարածաշրջանում գլխավոր շահագրգիռ կողմերի միջև պետական աջակցության փաթեթների և քաղաքականության շուրջ երկխոսության համաձայնեցման աշխատանքներով, Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայում այլ կարևորագույն կառույցների միջև սերտ համագործակցությամբ:

Ստամբուլում իրենց հանդիպման ժամանակ ՄՖԿ համատեղ ծրագիրը ստորագրած երեք կողմերը ներկայացրեցին նաև իրենց առաջին համատեղ զեկույցն առաջընթացի մասին, քննարկեցին սպասվող նոր մարտահրավերները և համագործակցության հետագա բնագավառները:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում գործող գլխավոր մասնաճյուղերի գլխամասային բանկերից, որոնց կենտրոնակայանները գտնվում են ԵՄ-ում, կառավարիչներ` դրանց հիմնադրման և հյուրընկալող երկրներից, ֆիսկալ կառույցների և կենտրոնական բանկերի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի, IMF-ի և Եվրոպայի կենտրոնական բանկի (ECB) ներկայացուցիչներ:

Զեկույցում նշվում է, որ երեք ՄՖկ-ների միջև քաղաքականության շուրջ երկխոսությունը` IMF-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, նպաստել է ճգնաժամի կառավարմանը մասնավոր-հանրային հատվածների հարթակի վրա` Եվրոպայում բանկերի համակարգման (Վիեննայի) նախաձեռնության ներքո:

Դա ամրապնդել է շահագրգրվածությունը Եվրոպական ինտեգրացիան պահպանելու գործում: Գործողությունները ներառվել են IMF-ի աջակցած ճգնաժամի հաղթահարման մակրոտնտեսական ծրագրերի, ինչպես նաև ԵՄ տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունների շրջանակի մեջ` Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Այդ աշխատանքները նպաստել են համընդհանուր տարածաշրջանային ճգնաժամից խուսափելուն` ի դեմս զանգվածային տնտեսական ցնցումների, ասվում է զեկույցում: Մայր բանկերը շարունակել են ֆինանսավորել իրենց մասնաճյուղերին, իսկ կենսունակ տեղական բանկերը կարողացել են շարունակել իրենց գործունեությունը:

Այդուհանդերձ, անկախ տնտեսական ճգնաժամի թուլացման նշանների առկայությունից և անկախ երկրների միջև եղած տարբերություններից, դեռևս կան լուրջ մարտահրավերներ նախքան տարածաշրջանը դուրս կգա վերականգնման և զարգացման հաստատուն ճանապարհ:

Մասնավորապես, տնտեսության իրական հատվածի` հատկապես ՓՄՁ-ների, վարկավորումը դեռևս նվազում է, չվճարվող վարկերի քանակն ավելանում է, բանկերը շարունակում են զգալ վերամիջոցավորման մեծ կարիք, իսկ գործազրկությունն արագորեն ավելանում է:

Ֆինանսական կազմակերպությունները գտնում են, որ տնտեսական վերականգնումը մեծապես կախված է մասնավոր հատվածի զարգացումից, որը վերելք չի ապրի առանց իրական հատվածի վարկավորման:

Համաշխարհային բանկի խումբը, որի կազմում գտնվում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Ներդրումների բազմակողմ երաշխիքային գործակալությունը (MIGA) և Զարգացման ու վերակառուցման միջազգային բանկը (IBRD), տրամադրելու է մոտավորապես 7,5 մլրդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցություն.

1.IFC-ը` ճգնաժամին արձագանքելու իր նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բանկային գործը, ենթակառուցվածքը և առևտուրը, ինչպես նաև իր ավանդական ներդրումային և խորհրդատվական ծառայությունների միջոցով, ակնկալվում է, որ կներդրի մինչև 2 մլրդ եվրո,

2.IBRD-ն մտադրվում է ավելացնել վարկավորումը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մինչև 16 մլրդ եվրո 2009-10թթ. ընթացքում, որից մինչև 3,5 մլրդ նախատեսվում է ուղղել Եվրոպայի զարգացող երկրներում բանկային ոլորտի խնդիրների լուծմանը, իսկ

3.MIGA-ն մինչև 2 մլրդ եվրոյով մեծացնելու է բանկերի քաղաքական ռիսկի ապահովագրության վարկավորման կարողությունները:

Դա պահանջում է, ի լրումն կենսական անհրաժեշտություն ունեցող ֆինանսավորման, բանկերի հաշվեկշռագրերի ամրապնդում, տարածաշրջանում ֆինանսական ռիսկերի մեղմացման գործում օժանդակություն և մասնավոր պարտքի վերաձևակերպում` անհրաժեշտության ու հնարավորության դեպքում:

Կարևոր է հաղթահարել արտարժույթի խոցելիությունը դրույքաչափերի փոփոխությունից, զուգահեռաբար զարգացնելով տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորումը և կապիտալի շուկաները:

Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը քաղաքականության շուրջ` ամրապնդելու իրավական դաշտերը:

Առաջ նայելով, երեք կազմակերպությունները խոստացան լինել խիստ հետևողական
ՄՖԿ գործողությունների համատեղ ծրագրի իրականացման իրենց աշխատանքներում` աջակցելու տնտեսության իրական հատվածի վարկավորմանը տարածաշրջանում, միաժամանակ հաղթահարելով սպասվող մարտահրավերները միջազգային և եվրոպական այլ կառույցների ու կառավարությունների հետ սերտ համագործակցությամբ:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում Այսօր, 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» Այսօր, 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Այսօր, 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ Այսօր, 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից

Տվյալ բաժնի վերջին նյութերը