13/10/2009 13:50
Ռուսաստանը Հայաստանին գազ կտրամադրի զեղչված գներով
Հայաստան մատակարարվող գազի համար Ռուսաստանը նախատեսում է զեղչեր, որպեսզի կարողանա Հայաստանում նոր Ատոմային էլեկտրակայան կառուցելու
թույլտվություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է Լենտա ռու-ն` վկայակոչելով «Կոմերսանտ» պարբերականին:
«Գազպրոմը» ներկա պահին բանակցություններ է վարում` 2010 թվականին Երևան մատակարարվող ռուսական գազի հազար խմ համար 200 –ից 180 դոլարով գնի իջեցման համար: 2009 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը գազի համար կվճարի 154 դոլար` հազար խմ համար: