14/10/2009 15:52
ՄԻՊ-ին անհանգստացրել է ծառահատման վերաբերյալ լուրը
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում` Կոնսերվատորիայի դիմացի այգում, գիշերը, սանիտարական էտման հիմնավորմամբ իրականացվել է ծառահատում:
Այդ հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որը հայտնել է, որ «Կենտրոն կանաչապատում» ընկերության կողմից որևէ առողջ ծառ չի հատվել և այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի առաջիկա մամլո ասուլիսում»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: