14/10/2009 10:15
Պեկինում մեկնարկում է ՇՀԿ երկրների վարչապետների խորհրդի նիստը
Այսօր Պեկինում մեկնարկում է Շանհայան համագործակցության կազմակերպության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Ինչպես հաղորդում է «Վեստին», քննարկաման հիմնակաթ թեման է լինելու տնտեսական համագործակցությունը և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը:
ՇՀԿ անդամ-երկրների վարչապետները նեղ շրջանակում կքննարկեն ՇՀԿ միջբանկային միավորմանը, 2010 թ.-ի կազմակերպության բյուջեին, ինչպես նաև առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Նիստից հետո Շանհայան վեցնյակի վարչապետներին կընդունի Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն: