16/10/2009 12:30
Մինչև 19 տարեկանների ընտրանին պարտվեց նաև երրորդ խաղում
Ռումինիա-Հայաստան 1:0
Ռումինիա- Գեորգե Ալին Վարտոպյանու, Յոնուց Միխալակիոե, Սեբաստիան Մլադեն, Անդրեյ Սավա, Կոդրուց Չորանու, Մարիուս Չինդրիս, Անդրիան Ստոյան (Գեորգ Դանիել Սոֆրոնի, 77), Դենիս Ալիբեկ, Կոզմին Մաթեյ, Մարիուս Ալբու (Անդրեյ Վոյկան, 90+1), Մարիուս Տուկուդյան (Ալին Ֆլորուց, 81):
Հայաստան- Տիգրան Դավթյան, Գևորգ Խաչատրյան, Ռազմիկ Հովհաննիսյան, Վահե Ղասաբօղլյան, Արտակ Ալեքսանյան, Գևորգ Բադալյան, Ժորա Ստեփանյան, Ալբերտ Հովակիմյան (Դավիթ Սուջյան, 90+1), Արամ Հովսեփյան, Կամո Հովհաննիսյան, Վալտեր Պողոսյան:
Գոլը` Ստոյան, 11 մետր., 13 (1:0):
Մրցավար` Ալան Բլեք (Հյուսիսային Իռլանդիա):
Օգնականներ` Էնդրյու Նիսոն (Հյուսիսային Իռլանդիա), Ռիհարդ Հյուբլեր (Ավստրիա):
4-րդ պաշտոնյա` Ռենե Այսներ (Ավստրիա):
ՈՒԵՖԱ-ի պատվիրակ և տեսուչ` Կոռնելիուս Բակկեր (Հոլանդիա):
Զգուշացումներ` Գևորգ Խաչատրյան (12), Անդրիան Ստոյան (13), Արտակ Ալեքսանյան (33), Մարիուս Ալբու (69):
Հեռացում` Ժորա Ստեփանյան (86):
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում նույնպես պարտություն կրեց` այս անգամ 0:1 հաշվով զիջելով Ռումինիայի հասակակիցներին: Հանդիպման 13-րդ րոպեին Անդրիան Ստոյանը 11 մետրանոց հարվածով գրավեց մեր թիմի դարպասը: Պարզվեց, որ այդ գնդակը միակն էր այս խաղում և հաղթանակ պարգևեց Ռումինիայի թիմին:
Այսպիսով` Հայաստանի պատանեկան հավաքականը բոլոր հանդիպումներում էլ պարտություններ կրեց և 0 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Մյուս երեք թիմերը` Շոտլանդիայի, Ռումինիայի և Ավստրիայի հավաքականները վաստակեցին 6-ական միավոր: Գնդակների լավագույն տարբերության շնորհիվ հաջորդ փուլի ուղեգրերին տիրացան Շոտլանդիայի և Ռումինիայի պատանեկան ընտրանիները: