17/10/2009 13:49
Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են
Նախօրեին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են ՀՀ Կաառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի «Շենգավիթ» ստորաբաժանման աշխատակիցներ Համազասպ Հովսեփյանը, Բաբաջան Բաբախանյանը և իրավախորհրդատվական ծառայություն մատուցող «Պողգան» ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Պողոսյանը: Նրանք քաղաքացի «Ա»-ի բնակարանը, 200քմ հողատարածքը և նրա կառուցված 90քմ ապօրինի շինությունը դատական կարգով սեփականաշնորհելու դիմաց պահանջել և ստացել են 4000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 311 պրիմ 1 հոդվածի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: