19/10/2009 12:13
Արթուր Աբրահամ. «Հենց այսպիսի հաղթանակի էի ձգտում»
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով նոկաուտի է ենթարկել Ջերմեյն Թեյլորին 12-րդ ռաունդում, boxen.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր հաղթանակից ստացած տպավորությունների մասին:
«Ես հենց այսպիսի հաղթանակի էի ձգտում: Ուզում էի, որ այն վառ ու վստահ լինի: Ողջ մենամարտի ընթացքում պահ էի փնտրում, որպեսզի նոկաուտի հասցնող հարված հասցնեմ, և, վերջապես, դա ինձ հաջողվեց 12-րդ ռաունդում: Գերազանց մարտ էր, գերազանց հաղթանակ: Ապրի Թեյլորը, շատ ուժեղ տղա է, սակայն իմ դեմ մենամարտում նա ոչ մի հնարավորություն չուներ»,- ասել է Արթուր Աբրահամը: