20/10/2009 10:35
ԱՄՆ-ում Իսրայելի լրտես են բռնել
ԱՄՆ-ում Իսրայելին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով ձերբակալվել է գիտնական Ստյուարտ Դեվիդ Նոզեթը: Այսօր Վաշնգտոնում տեղի կունենա գիտնականի դատավարությունը, ում սպառնում է ցմահ ազատազրկում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Նոզեթը աշխատել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում, մասնավորապես, Լոուրենսի անվան ճառագայթային լաբորատորիայում, որտեղ մշակվում էին երկրի միջուկային ծրագրերը: Բացի այդ, Ստյուարտ Դեվիդ Նոզեթը աշխատել է նաև ՆԱՍԱ-ում և Սպիտակ տանը կից Ազգային տիեզերական խորհրդում: