20/10/2009 12:08
Հայաստանը ծանրամարտում լավագույնն է
Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունը: Հայաստանի մարզիկներից չեմպիոն են հռչակվել նաև Աղասի Աղասյանը (77կգ, Երևան, 150 կգ+187 կգ = 337 կգ) և գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ, 181 կգ+235 կգ=416 կգ): Երրորդ տեղ գրավեցին Աղվան Մելիքյանը (85 կգ, Գյումրի, 160 կգ+94 կգ=354 կգ), Վարդան Դավթյանը (94 կգ, Երևան, 160 կգ+199 կգ=359 կգ):
Այսպիսով` Հայաստանի ութ ծանրորդներից երեքն արժանացան ոսկե, երկուսը` արծաթե, մեկը ` բրոնզե մեդալի ու թիմային պայքարում 587 միավորով գրավեցին առաջին տեղը: Մրցանակային հաջորդ տեղերն զբաղեցրեցին Ռուսաստանի (577 միավոր) և Լեհաստանի (538 միավոր) հավաքականները: