21/10/2009 13:10
Orange-ը բարևում է
Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ: Այս մասին ասված է Orange Armenia ընկերության այսօր տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Orange-ն ազդարարում է իր մուտքը` ջերմորեն ողջունելով Հայաստանին և իր ապագա բաժանորդներին. այսօրվանից Orange-ն իր «բարև»-ն է հղում մայրաքաղաքի և մարզերի բնակիչներին ծառայությունների մեկնարկն ազդարարող պաստառների և հեռուստատեսային հոլովակի ուղեկցությամբ:
Արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը: Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը և դառնալ Orange-ի բաճանորդ Orange-ի բոլոր վաճառակետերում:
Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է, որն իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններ: Խմբի վաճառքը 2008թ. կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. մարտի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: