21/10/2009 15:27
Հայ շախմատիստների նոր կոչումները
Հունաստանի Հալկիդիկի քաղաքում անցկացված ՖԻԴԵ-ի համաժողովում հայ շախմատիստ Արթուր Չիբուխչյանին գրոսմայստերի կոչում է շնորհվել, իսկ Վահագն Խաչատրյանն արժանացել է ՖԻԴԵ-ի մրցավարի կոչման: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ վերջին շրջանում ավելի մեծ թվով հայ պատանի շախմատիստներ են մասնակցում միջազգային տարբեր մրցաշարերի: Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում այդ քաղաքականությունն իր պտուղները կտա, և այլ շախմատիստների նույնպես կհաջողվի լրացնել գրոսմայստերական նորման: