22/10/2009 16:14
Նվազել են գազի ներկրման և սպառման ծավալները
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1248.1 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1139.8 մլն խմ, ինչը 29 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական բաժնից:
Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում 2 % -ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 400.6 մլն խմ: Զգալիորեն նվազել են արդյունաբերության և էներգետիկայի բնագավառի իրացման ծավալները, համապատասխանաբար կազմելով 180.04 մլն խմ (57 %) և 212.7 մլն խմ (95 %):