23/10/2009 12:53
ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը արդեն 25% է
ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը բարձրացել է և ներկայում կազմում է մոտ 25%: Այդ մասին այսօր Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրայի հետ համատեղ ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Կունիո Միկուրան, խոսելով հարկային և մաքսային կառույցների մեկ մարմնում աշխատելու արդյունավետության մասին, նկատեց, որ աշխարհում կան նման մի քանի օրինակներ, երբ ֆիսկալ այս երկու գերատեսչությունները գործում են մեկ մարմնում:
«Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մինչև տարեվերջ գնահատական կտա այս մոդելի արդյունավետությանը»,-ասաց ՀՄԿ գլխավոր քարտուղարը: