23/10/2009 13:00
Յոթ հաշվապահի շնորհվել է որակավորման վկայական
Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման այս ամսվա ընթացքում թվով երրորդ քննությունը: Հրապարակված արդյունքների համաձայն` տասներեք դիմորդներից յոթին շնորհվել է որակավորման վկայական: Հրավիրված դիմորդներից երեքը չեն ներկայացել քննությանը:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 11 քննություն, որոնց մասնակցած 134 դիմորդներից որակավորվել են 59-ը:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 23-ի դրությամբ որակավորման վկայական ունի 202 հաշվապահ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: