23/10/2009 12:10
ՀՄԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է
Առաջին անգամ Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Նա ցանկացել է անձամբ լինել Հայաստանում և ծանոթանալ ՀՄԿ-ի կողմից բարձր գնահատված Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին:
Այսօր ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան և ՀՀ ԿԱ Պետերկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիպեցին լրագրողներին:
Գագիկ Խաչատրյանը անդրադարձավ ՀՄԿ գլխավոր քարտուղարի այցին և նշեց, որ Հայաստան այցելության հիմնական պատճառը և նպատակը վերջին մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայությունում կատարվող բարեփոխումներն են:
«Բարեփոխումների ռազմավարական ծրագրերը կատարվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:
Պետեկամուտների նախագահը կարևորեց ՀՄԿ-ի հետ համատեղ կատարված «Կլումբոս» ծրագիրը: Այդ ծրագիրի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում գնահատել մաքսային ծառայությունների կարողությունները:
ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան նշեց, որ մաքսային ոլորտում բարեփախումների ծրագրի նախաձեռնությունը «վայելում է քաղաքական օժանդակություն»:
Նշենք, որ ՀՄԿ-ի գլխավոր քարտուղարի այցի շրջանակներում նախատեսված է հանդիպումներ ՀՀ նախագահի, ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ: