23/10/2009 14:36
ՄԻՊ. Մենաշնորհի հաղթահարումը բոլորիս գործն է
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, մենաշնորհային տնտեսությունը մեր երկիրը տանում է դեպի փակուղի, և հակամենաշնորհային ինստիտուտներն արդյունավետ չեն գործում` մեծամասամբ կրելով ձևական բնույթ:
«Համաձայն եմ, որ այդ ամենի համար կան ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներ: Սակայն խնդիրն առավելապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով, ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների կարիք կա, այլապես անհնար կլինի հաղթահարել մարտահրավերները: Պաշտպանը համոզված է, որ մենաշնորհներն անհրաժշետ է արմատախիլ անել:
«Ահազանգեր եղել են դեղերի շուկայից, բայց մեզ մոտ ամբողջ տնտեսությունն է մենաշնորհային, այնպես չէ, որ մի տեղ կա, մի տեղ չկա: Առկա խնդիրների վերացման համար կամք ու ցանկություն պետք է ունենալ»,- ասաց Մարդու իրավուքների պաշտպանը և հավելեց, որ մենաշնորհային խնդրի լուծումը միյան մեզանից է կախված: