26/10/2009 13:58
Քննարկումներ. Ոստիկանություն-լրագրողներ
Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված աշխատանքային քննարկում` խթանելու ոստիկանության և լրատվամիջոցների համագործակցությունը:
Մոտ քառասուն տեղի ոստիկանության ներկայացուցիչներ և լրագրողներ քննարկեցին ոստիկանություն - լրատվամիջոցներ փոխհարաբերությունները, մարտահրավերները, խնդիրներն ու հնարավոր լուծումները:
«Ժողովրդավարական ոստիկանությունը կարևոր դեր է խաղում հասարակության անվտանգության ապահովման գործում և հիմնվում է հասարակության վստահության վրա: Թափանցիկ, հաշվետու ոստիկանությունը և ոստիկանության ու լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը այդ վստահության երաշխիքներից են», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Սեմինարի մասնակիցները քննարկեցին ոստիկանությունից տեղեկատվության մատչելիությունը լրագրողների համար, ճշգրիտ և պատասխանատու լուսաբանման, ինչպես նաև ոստիկանության հաշվետու և պատասխանատու համակարգի կարևորությունը, նաև առաջնահերթությունները քրեական հետաքննության ընթացքում և հատուկ դեպքերում:
«Այս սեմինարն առաջինն է, որի շրջանակներում մարզային ոստիկանությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում են` քննարկելու մտահոգության տեղիք տվող խնդիրները», - ասաց Լոռու մարզային ոստիկանության պետ Անուբաղ Համբարյանը և հավելեց, որ «սեմինարը բացառիկ հնարավորություն է ոստիկանների և լրագրողների համար` քննարկելու ավելի արդյունավետ համագործակցություն»:
Սեմինարը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ` «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից` որպես մարզերում աշխատանքային քննարկումների շարքի մաս. նաև գրասենյակի` լրատվամիջոցների ու ոստիկանության համագործակցության խթանմանն ուղղված գործունեության մաս է: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության