28/10/2009 11:11
Ոստիկանները ձերբակալել են առաջին նախագահի որդուն
Այսօր վրացական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ օրենքի պահապանները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հետաքննության վարկածով, Ցոտնե Գամսախուրդիան ծանր վիրավորել է իր հարևանին` Դավիդ Բաջելիձեին` կրակելով նրա կրծքին: Վիրավորին անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն:
Վրաստանի առաջին նախագահի որդուն հարցաքնության են տարել Վերայի շրջանի ոստիկանություն: Կատարվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ցոտնե Գամսախուրդիան նախկինում արդեն գտնվել է պայմանական կալանքի տակ` հեղաշրջման փորձ կատարելու համար: Նրա մեղավորությունն ապացուցող տեսաժապավենները տարածում էին գտել 2 տարի առաջ: Դրանք քողազերծում են Ցոտնե Գամսախուրդիայի և ռուսական հատուկ ծառայությունների միջև կապը: