29/10/2009 14:10
Մեկնարկեց Ռուսաստան-Հայաստան Տնտեսական համաժողովը
Երևանում այսօր մեկնարկեց Ռուսաստան-Հայաստան Տնտեսական համաժողովը, որի շրջանակներում հոկտեմբերի 29-ից 31-ը Հայաստանում տեղի կունենա երկրորդ ամենամյա արդյունաբերական EXPO RUSSIA ARMENIA 2009 ցուցահանդեսը:
Միջոցառմանը, որի կազմակերպիչներն են «ZARUBEZH-EXPO» ՓԲԸ-ն և Զարգազման հայկական գործակալությունը, մասնակցում են մոտ 70 ռուսաստանյան և համատեղ ռուս-հայկական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության, գիտահետազոտական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, բանկային ծառայության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, դեղագործության, տիեզերային նավիգացիայի, իրավաբանական ծառայությունների և մի շարք այլ ոլորտներ:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՌԴ «Россотрудничество» գործակալության փոխտնօրեն Իգոր Մորոզովը, ցուցահանդեսի կազմղեկավարության համանախագահ, «Մուլտի-Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ կազմակերպիչների, միջոցառման նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարար հարաբերությունների զարգացումը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև Հայաստան-Ռուսաստան գործարար համաժողովը, ինչպես նաև առանձին հանդիպումներ ռուսական և հայկական գործարարների միջև:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների Հայաստանի և Ռուսաստանի միջև 2008 թվականի կտրվածքով առևտրաշրջանառությունը կազմել ե 1 059,347 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 208 174,9 միլիոն, իսկ ներմուծումը՝ 851 172,5 միլիոն: Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2000-2008 թվականնների ընթացքում կազմել են մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլլար: Հայաստանում ռուսական կապիտալով այսօր գործում է 1000 ընկերություն: