30/10/2009 15:02
Մեր ֆուտբոլիստուհիները բաց են թողել 52 գնդակ
Հայաստանի կանանց ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում անցկացրած վերջին խաղում հանդիպեց տանտերերի` Սերբիայի ընտրանու հետ: Մեր հավաքականը կրեց երրորդ պարտությունը, այս անգամ` 0:12 հաշվով: 3-ական գոլի հեղինակ դարձան Լիլիչը, Դամյանովիչը և Սավանովիչը, երկու անգամ աչքի ընկավ Կուբրիլոն: Մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Վելիչկովիչը:
Խմբի երկրորդ` Ռուսաստան-Իսպանիա հանդիպումն ավարտվեց իսպանուհիների հաղթանակով` 3:0 հաշվով:
Այսպիսով` ընտրական փուլի երեք հանդիպումներում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը միայն պարտություններ կրեց` բաց թողնելով 52 գնդակ և ոչ մի անգամ չգրավելով մրցակիցների դարպասները: