31/10/2009 13:18
Հավաքականները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
2009 թ. նոյեմբերի 5-ից 9-ը Հունաստանի Թեսալոնիկ քաղաքում տեղի կունենա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի մարզական և մարտական սամբոյի մարզիկները:
Մարզական սամբոյի մեր թիմը կներկայացնեն Վահան Վարդանյանը (57 կգ քաշային կարգ), Վահան Հովհաննիսյանը (62 կգ), Դավիթ Խաչատրյանը (68 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ):
Հայկական մարտական սամբոյի հավաքականում ընդգրկվել են Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արսեն Խաչատրյանը (100 կգ): Բացառված չէ, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանա նաև 52 կգ քաշային կարգը ներկայացնող Վահե Օթարյանը:
Ավելացնենք, որ մեր պատվիրակությունը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ Հունաստան կմեկնի նոյեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: