02/11/2009 18:13
Կոնյակը պակասել է, գինին` ավելացել
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2009 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կրճատվել է 40 %-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և կազմել է 6,8 մլն լիտր: Միևնnւյն ժամանակ, Հայաստանում գրանցվել է գինու արտադրության 12,7 % աճ, ինչը կազմել է 2,3 մլն լիտր:
Ըստ պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում անցած ինն ամսիների ընթացքում արտադրվել է 8,2 մլն լիտր օղի, ինչը 1,3 %-ով քիչ է անցած տարվա նույն ժամանկահատվածի համեմատությամբ:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շամպայնի արտադրությունը Հայաստանում կազմել է 144,8 հազար լիտր` անկումը 9.4 %: Իսկ ահա գարեջրի արտադրության ծավալները, նշված ժամանակահատվածում, չեն փոփոխվել` 8.7 հազար լիտր:
Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն, ընդանուր առմամբ, 9 ամիսների ընթացքում կրճատվել է 17,7 %-ով և կազմել 26.4 մլն լիտր: