02/11/2009 13:53
Գարամյանը եզրագիծը հատեց առաջատարների շարքում
Ֆրանսիական Բաստիայում ավարտվել է շախմատային «Corsica Masters» մրցաշարը, որին մասնակցում էին 184 շախմատիստներ, այդ թվում` ֆրանսահայ Աշոտ Դավթյանը: Մեր հայրենակիցն անցկացրած 9 պարտիայում վաստակեց 6 միավոր և հայտնվեց 20-33-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում:
Հարկ է նշել, որ միանգամից երեք շախմատիստներ` բոսնիացի Իվան Սոկոլովը, ուկրաինացի Վլադիմիր Մալանյուկը և ֆրանսիացի Հիշամ Համդուչին, 7,5-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
Ավելացնենք, որ եզրագիծը հատել է նաև ֆրանսիական Սոտրոն քաղաքում կազմակերպված միջազգային մրցաշարը: 206 շախմատիստների մասնակցությամբ կայացած այս առաջնությունում, որը նույնպես բաղկացած էր 9 տուրից, Ֆրանսիան ներկայացնող հայ շախմատիստ Աշոտ Գարամյանը 7 միավորով բաժանեց 1-5-րդ հորիզոնականները: Ուկրաինայի չեմպիոնուհի Եվգենյա Դոլուխանովան, ով նույնպես ազգությամբ հայ է, վաստակեց 6 միավոր և հաստատվեց 30-րդ հորիզոնականում: