02/11/2009 14:02
Լիլիթ Մկրտչյանը լավագույնն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է նաև կանանց շախմատի վարկանշային աղյուսակը: Հայաստանի ոչ մի ներկայացուցչի չի հաջողվել տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում: Մեր շախմատիստուհիներից ամենաբարձր արդյունքը պատկանում է Լիլիթ Մկրտչյանին. Նա 2492 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 2487 վարկանիշով հանգրվանել է 18-րդ տեղում: Լիլիթ Գալոյանը, ով բավական լավ հանդես եկավ Եվրոպայի թիմային առաջնությունում, 2366 միավորով 94-րդն է:
Ավելացնենք, որ դասակարգման ցուցակը 2680 միավորով գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը: Երրորդը հնդկուհի Համփի Կոներուն է (2595), իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինուհի Խոու Իֆանը (2588):