03/11/2009 16:59
Գաբրիել Սարգսյանն արժանացել է ոսկե մեդալի
Սերբական Նովի Սադում ավարտված Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը` իրենից առաջ թողնելով Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ընտրանիներին: Սակայն հայ գրոսմայստերները, այնուամենայնիվ, առանց պարգևների չմնացին: Նրանք անհատական հաշվարկում նվաճեցին 4 մեդալ: Մասնավորապես` Գաբրիել Սարգսյանն արժանացավ ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը` արծաթե, Լիլիթ Գալոյանը` բրոնզե մեդալների:
Ավելացնենք, որ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանն այժմ նախապատրաստվում են Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին: 1/64 եզրափակչում Գաբրիել Սարգսյանի մրցակիցն է Լի Չաոն, իսկ Տիգրան Պետրոսյանը նույն փուլում կհանդիպի Գեորգ Մեյերի հետ: