04/11/2009 13:50
Ավետիք Գրիգորյանը լավագույն տասնյակում է
Արգենտինական Պուերտո Մադրին քաղաքում ավարտվել է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 82 պատանի շախմատիստներ: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը վերջին` 13-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Յու Յանժիի հետ և բաժանեց 6-9-րդ տեղերը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը` հավաքելով 10,5 միավոր: Բուլղարացի Սերգեյ Ժիգալկոն նույնպես 10,5 միավոր ունի, սակայն ֆրանսիացուն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրեց լեհ Միշել Օլշևսկին (9 միավոր):
Աղջիկների մրցաշարում Աննա Հայրապետյանը հաշվետու տուրում կես միավոր վաստակեց ուրուգվայցի Ֆլորենսիա Ֆեռնանդեսի հետ պարտիայում և 6 միավորով տեղ զբաղեցրեց 28-33-րդ տեղերում հանգրվանած շախմատիստուհիների թվում: Աշխարհի չեմպիոն հռչակվեց հնդկուհի Սվամինաթան Սոումյան` վաստակելով 9,5 միավոր: Ավելացնենք, որ նույնքան միավոր ունեն նաև արծաթե և բրոնզե մեդալներին տիրացած պերուացի Կորի Տելյոն և թրքուհի Բեթուլ Յիլդիզը: