05/11/2009 16:00
Քննարկվել են նաև 2010 թ. օրացուցային պլանները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի են ունեցել քննարկումներ` նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանի, նախարարության պատասխանատու աշխատակիցների, Հայաստանի բադմինտոնի, թենիսի, առագաստանավային սպորտի ֆեդերացիաների ներկայացուցիչների և հավաքական թիմերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են սպորտային գերատեսչության մամուլի ծառայությունից, ֆեդերացիաների պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ տարում կատարված և կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև 2010 թ. օրացուցային պլանները:
Իսկ վաղը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը կխոսի վերը նշվածի, ինչպես նաև 2010 թ. մարզական բյուջեի մասին: